Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀՅԴ-ն հրապարակել է իր առաջարկները և իշխանությունների հետ կմասնակցի կոնսուլտացիաների

ՀՅԴ-ն հրապարակել է իր առաջարկները և իշխանությունների հետ կմասնակցի կոնսուլտացիաների
14.01.2015 | 13:00

ՀՅԴ-ն հրապարակել է անցած տարի հոկտեմբերին հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկները և ակնկալում է դրանց շուրջ իշխանությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ: Իր առաջարկությունների առանցքում ՀՅԴ-ն դրել է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցը, ինչն արդեն կա իշխանությունների ներկայացրած հայեցակարգում: Արժևորելով ՀՅԴ՝ նախկինում հրապարակված տեսակետները, որոնք, ընդհանուր առմամբ, ներառված են հայեցակարգում, կուսակցությունը կարծում է, որ մի շարք մոտեցումներ ու լուծումներ առավել հստակեցման կարիք ունեն:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ